ՀՀ ԱԻն-ից տեղեկացնում են, որ հունիսի 10-ին, ժամը 00:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անձնական ավտոմեքենայով գնացել է բանջարանոցը ջրելու և չի վերադարձել։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նոր Ամանոս գյուղից մոտ 4 կմ հեռու՝ առվակի մեջ, հայտնաբերվել է Կարապետ Շ․-ի (ծնված 1961 թ․) դին։ Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրությունում: