Վերաքննիչ դատարանում կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 17-ին, ժամը 13։30-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Այս մասին տեղեկանում են Քոչարյանի պաշտպանական խմբի հաղորդագրությունից։

Հունիսի 15-ի դատական նիստին Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Այնուհետև նիստը հետաձգվել էր, քանի որ նիստին ներկա չէր Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը, ով ևս պետք է ներկայացներ իր վերաքննիչ բողոքը։ Բացի այդ՝ տուժող կողմը չէր ստացել վերաքննիչ բողոքները, ուստի դատավոր Արսեն Նիկողոսյանի աշխատակազմը կտրամադրի տուժող կողմին բողոքների օրինակները։




Լրահոս