Ինչում է մեղադրվում Աբրահամ Մանուկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն անցնում է այն նույն քրեական գործով, որով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ինչպես հայտնի է, վերջինիս խափանման միջոցի հարցով քննությունը տեղի կունենա այսօր երեկոյան, իսկ նախկին պատգամավորը շարունակում է ձերբակալված մնալ:

Այսպիսով, քրեական գործից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Վազգեն Պողոսյանն է տվել Աբրահամ Մանուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի անունները: Պողոսյանը հայտնել է, թե 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9 հազար ձայն՝ Գեղարքունիքի մարզում: Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն, անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին:

Եվ ահա, 2017 թվականին պայմանավորվածությունից հետո նրանցից որպես կանխավճար ստորագրությամբ ստացել է 10 դրամ թղթադրամներից բաղկացած գումար, որի չափը չի հիշում: Դրանից հետո կրկին հաշվետվություններ է տվել եւ դրանց դիմաց կրկին ստացել թղթադրամներ: Ընտրությունների ավարտից հետո նա ամփոփում է արել եւ ըստ էության ընդհանուր առմամբ ստացել է 90 մլն դրամ: Եվ Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 154.2 հոդվածի 2-րդ մասով:

Ն.Հ.




Լրահոս