Հունիսի 25-ին, ժամը 11։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ։