Երեկ իշխանություններն իրենց համար էին անկախություն տոնում, ընդդիմությունը` իր: Երեւանյան ռեստորաններից մեկում երեկ կայացած ընդունելության ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Անկախության վերականգնումից քսան տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առաջ. մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը, որովհետեւ այն մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են Հայաստանը, հոգու խորքում իրենց անկախ չեն զգում, այսօր էլ նրանք իրենց համարում են օտարների ճորտ, եւ մինչեւ Հայաստանն այդ իշխանություններից չազատվի, լիարժեք անկախություն չենք ունենալու: Ձեզ բախտ է վիճակվելու կրկին վերանվաճել մեր անկախությունը»:
ԻՐԱՐԻՑ ԱՆԿԱԽ ՆՇԵՑԻՆ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ