ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցներից մեկում ռեփեր ՀՏ Հայկոն ասել էր, որ սեպտեմբերին կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Մենք էլ, չխախտելով բարի ավանդույթը, զանգահարեցինք ռեփերին` պարզելու, թե ինչ ընթացքում են տեսահոլովակի աշխատանքները, նա էլ հայտնեց. «Տեսահոլովակս «Պրոֆեսոր Մարգարյան» երգի հիման վրա արդեն պատրաստ է: Նկարել ենք տեսահոլովակի 2 տարբերակ` մեկը եթերի համար, մյուսը Youtube-ի, վերջինիս մեջ չեն մոնտաժվել հայհոյանքներն ու բաց տեսարանները: Լավ կլիներ, որ 18 տարեկանից ցածրերը չդիտեին»: ՀՏ Հայկոյի արվեստով հետաքրքրվողներին տեղեկացնենք, որ ընդամենը հաշված օրեր հետո տեսահոլովակը եթերում կլինի:




Լրահոս