ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, իր հարազատ շրջապատում մի քանի անգամ ասել է, որ շուտով զբաղեցնելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը: Առաքելյանը, ով նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է եւ վերջերս էլ պարգեւատրվեց կուսակցության կողմից, նախարար դառնալու հույսերը չի կորցրել: Սակայն մեզ չհաջողվեց այս կապակցությամբ ռեկտոր Առաքելյանից մեկնաբանություններ ստանալ. այս պահին նա Թուրքիայում է: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ԲՀԿ-ն նախարար փոխելու մտադրություն չունի, իսկ Վահրամ Առաքելյանի ռեկտոր լինելու մասին խոսակցություն եղել է շատ վաղուց՝ նախկին նախարար Արմեն Գրիգորյանի հրաժարականից հետո:




Լրահոս