Ո՞ՒՄ ՀԱՎԱՏԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպման եւ անցկացման, տարբեր զորամասերից ստորաբաժանումներ Երեւան բերելու, զինվորներին կերակրելու եւ գիշերելու տեղով ապահովելու, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցներում գովազդային նյութեր տեղադրելու համար պետական բյուջեից տրամադրվել է ընդամենը 214 միլիոն դրամ (մոտ 600 հազար ԱՄՆ դոլար): Իհարկե, կառավարությունից նշում են, որ ֆինանսական ներդրումներ են կատարել նաեւ որոշ ընկերություններ: Թե ինչքան, չի հաղորդվում: Միայն նշված է, որ ընդհանուր առմամբ, երկիրը չափազանց քիչ միջոցներ է ծախսել: Հիշեցնենք, որ Ադրբեջանը զորահանդեսի համար ծախսել էր մոտ 26 միլիոն ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում «Սպարտակ» բալետի բեմադրության համար, պետական բյուջեից եւ «Վիվասել ՄՏՍ»-ի ներդրումներով ծախսվել է մոտ 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Մոտավորապես նույնքան գումար է ծախսվել նաեւ 2011-ին իրականացված «Աիդա» Օպերայի բեմադրության համար: Ստացվում է, որ  օպերայի բեմադրությունները շատ ավելի թանկարժեք են, քան համապետական միջոցառումների շարքը…  Կամ էլ ինչ-որ մեկը ստում է: Ն. Լ.




Լրահոս