
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նոր տեղակալ ունի: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արման Ուդումյանն ազատվել է այդ պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվել է Աննա Ժամակոչյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Ուդումյանին ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ», – ասված են որոշումների մեջ: