Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մարդ ինչքան պիտի չսիրի երկիրը, որ չաջակցի Սամվել Կարապետյանին»․ ակցիայի մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում որոշվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքի հարցը։

Նիստին զուգահեռ Կարապետյանի աջակիցները ակցիա են անում։

ArmLur.am-ը զրուցում է Սամվել Կարապետյանի աջակիցների հետ՝ հասկանալու նրանց սպասելիքները։

Սամվել Կարապետյանը «աբսուրդային» է որակել մեղադրանքը՝ նշելով՝ «բայց դատախազին բացարկ չեմ հայտնում»:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ տասը ամիս տևած քննությունից հետո ապրիլի 15–ին մեկնարկել էր Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:

Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։

Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։

Արդյունքում դատավոր Վահե Դոլմազյանը այսօր կհրապարակի որոշումը, արդյոք գործարար Սամվել Կարապետյանը կհայտնվի ազատության մեջ, թե կբավարարի դատախազի որոշումը։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս