ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ամբողջ Հայաստանը տոնում էր անկախության 20-ամյակը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը լույս ընծայեց իր թերթը` «Օրակարգ» անունով: 2000 օրինակով լույս ընծայված թերթը լինելու է տնտեսական օրաթերթ: ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, Օսկանյանի նորաբաց թերթը հետագայում կշարունակի՞ պահել իր ուղղվածությունը, թե՞ այն Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվացման դեպքում կդառնա քաղաքական օրաթերթ` Քոչարյանի քարոզչությունն իրականացնելու համար: ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մարդիկ մտահոգ են Հայաստանի վիճակով եւ ունեն ծրագրեր, Հայաստանը ծանր վիճակից դուրս բերելու համար թերթ են ստեղծում, կազմակերպություններ են ստեղծում, առաջարկություններ են անում, դա միայն ողջունել կարելի է: Բայց եթե այդ մարդիկ ընդամենը մի քանի տարի առաջ թողել են մի ահավոր ժառանգություն երկրին ու ամբողջ ժողովրդին, եւ իրենց ապաշնորհ աշխատանքի հետեւանքով է այժմ ամբողջ երկիրն ահավոր վիճակում գտնվում, ապա չգիտեմ` ինչու են ուզում վերադառնալ: Ես շատ բացասական եմ վերաբերվում այդ ամենին, այդ մարդիկ պետք է ասեն, թե ինչու տանուլ տվեցին ամբողջ բանակցային գործընթացը, ինչու բերեցին փակուղի, Հայաստանին դարձրին ագրեսոր… Այս հարցերի պատասխաններից հետո նոր, եթե իրենց մեղքերն ընդունեն, եւ եթե ժողովուրդն էլ ընդունի բացատրությունները, նոր կարող են վերադառնալու հայտ ներկայացնել: Եթե հանկարծ հայ ժողովրդի միջից գտնվի մի հատված, որ քվեարկի Ռ.Քոչարյանի օգտին, ես ուղղակի շատ հիասթափված կլինեմ մեր ժողովրդի գիտակցության աստիճանի համար: Բայց ես նման բան բացառում եմ: Իսկ այն, որ այդ մարդիկ ցանկանում են վերադառնալ քաղաքականություն, միայն մեկ նպատակ ունեն. Քոչարյանն ուզում է շարունակել իր հարստությունը կրկնապատկել, իսկ Օսկանյանը կշարունակի իր ձախողված դիվանագիտությունը, բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը  նրանց քվե չի տալու: Ժողովուրդը չի կարող երազել մի իրավիճակի մասին, երբ երկիրը սրընթացորեն քայքայվում ու դատարկվում էր:ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարՊԱՏԱՍԽԱՆ. Ես համարում եմ, որ Հայաստանի բոլոր նախագահությունները պիտի մնան մեր պատմության մեջ, մենք տեսել են նրանց ողջ պոտենցիալը, ողջ հմայքը… Բայց եթե նրանցից որեւէ մեկը հոգու խորքում վերադարձ է փայփայում, ապա ես կարծում եմ, որ ժողովուրդը դրա ցանկությունը չունի: Ես չեմ կարծում, որ հասարակությունը չի ների նրանց իրենց մեղքերի համար, գործած կամ վերագրվող: Անհատապես կարող եմ ասել նաեւ, որ նրանցից որեւէ մեկի վերադարձին չեմ սպասում, այդ տարիներին երկիրը հայաթափվեց ու քայքայվեց:ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար




Լրահոս