
«Եթե աշխատավարձ չի ստանում, միայն սեփական դիվիդենտներն է ստանում, էլ ի՞նչ բիզնեսմեն»:Աշոտ Աղաբաբյան «idefakto.am»Մեր պատգամավորներն, անշուշտ, բազմաթիվ թերություններ ունեն, բայց հաստատ ագահ չեն: Պատգամավորական աշխատավարձը նրանց լիուլի բավարարում է, եւ այդ գումարի առանց այն էլ ոչ այնքան փոքր չափաբաժինն ամսվա օրերի վրա հավասարապես բաժանելով` նրանք իրենց համեստ կենցաղն են կազմակերպում: Ինչ վերաբերում է բիզնեսներից ստացված եկամուտներին, ապա, ինչպես Բուռնաշն է ասում, սեփականության դիվիդենտները հիմա այնքան էլ կարեւոր չեն, ու դրանք հետո կարելի է տնօրինել: Պատգամավորական մանդատը (հետեւաբար նաեւ աշխատավարձը) հավերժ չեն, ու մի օր էլ սեփական միջոցները ծախսելու ժամանակը կգա: