ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր բոլոր ծրագրերը մշակելիս պետք է առաջնորդվենք այն գաղափարներով, որ ներկայացնում են սփյուռքահայերը»:Հրանուշ Հակոբյան «past.am»Իհարկե լավ է, որ Հրանուշ Հակոբյանը հայտարարում է նախարարության որդեգրած սկզբունքների մասին, որոնք կիրառվում են: Բայց ցավալին այն է, որ նույն սփյուռքահայերը բազում խնդիրներ են առաջ քաշում, որոնք այդպես էլ չլուծված են մնում: Օրինակ` արցախյան ազատամարտի հրամանատարներից Ժիրայր Սէֆիլյանը մինչ օրս Հայաստանի քաղաքացիություն չունի: Եւ հաստատ Հրանուշ Հակոբյանի օտարերկրյա այցելությունների ժամանակ սփյուռքահայերն այս մասին ասել են նրան, բայց նա այդպես էլ չառաջնորդվեց սփյուռքահայերի ներկայացրած գաղափարներով եւ Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհելու մասին ծրագիր չմշակեց:




Լրահոս