
«Մումիաներն ԱԺ-ում անելիք չունեն»:Ռազմիկ Զոհրաբյան «aysor.am»Իշխող կուսակցության ներկայացուցիչն իր այս հայտարարությամբ գործունեության ժամկետն ավարտող խորհրդարանի գնահատականն է ներկայացնում: ՀՀԿ-ական պատգամավորն, իհարկե, նորություն չի ասում, բայց ուշագրավ է, որ նման գրավիչ ու դիպուկ ինքնագնահատականով մեծամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչն է հանդես գալիս: Բնականաբար, քիչ հավանական է, որ հաջորդ ԱԺ-ն ձերբազատված լինի մումիաներից, բայց գոնե նրանց ներկայիս պատկառելի թվի նվազումը, անշուշտ, առաջընթաց կարելի է համարել: Մնում է սպասել կոալիցիոն եռյակի ու հատկապես հայտարարության հեղինակ Հանրապետական կուսակցության քաղաքական կամքի դրսեւորմանը: