![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/l-iXqa1fmiVV.jpg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով Սարգիս Արմենակյանին նշանակել է Տավուշի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հուլիսի 2-ի ԲԴԽ-41-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: