ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ ամիս է, ինչ Վրաստանում կալանքի տակ են ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պարանյանը, Դեղձավան եւ Բագրատաշեն գյուղերի 2 բնակիչներ: Պարանյանը նախկինում եղել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի պետի տեղակալը եւ աշխատանքից ազատվելուց հետո գտնվել է ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Նա վրացի իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն ժամանակ, երբ անօրինական կերպով Վրաստան է տեղափոխել մեծ քանակությամբ ոսկեղեն: Մառնեուլ քաղաքում ոսկեղենն իրացնելը կանխվել է վրաց ոստիկանների կողմից: Այժմ ոստիկանն ու երկու գյուղացիները վրացական օրենսդրությամբ պետք է վճարեն 70 հազար լարի, որը համարժեք է 42 հազար դոլարին, որից հետո ազատ կարձակվեն: Այսինքն` Վրաստանի դատարանի կողմից կենթարկվեն ազատազրկումը բացառող պատժի:ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս