Ահազանգ․ Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 13-ին, ժամը 15։55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․Նժդեհի փողոցի թիվ 46 շենքում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։




Լրահոս