Հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգարո» հյուրատանը ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների (114 հոգի) տարհանում, այնուհետև՝ տարածքների սահմանազատում։
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։