«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթները։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթները։
Ուկրաինայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն եւ թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիեւ-Երեւան-Կիեւ երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից:
Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին եւ 31-ին։
Ըստ ընկերության ներկայացուցչի, #COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։
Այլ մանրամասնաերի համար կարող եք դիմել ավիաընկերությանը»։