ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում է մեղադրում Սերժ Սարգսյանն անորակ դիզվառելիքի հայտարարությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից»: Սրանք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են, որ հայտարարել է եւ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Այստեղ ուշագրավ է, որ հենց իր կողմից նշանակված  բարձրաստիճան պաշտոնյան է խորհրդարանից բարձրացրել անորակ դիզվառելիքի մասին: Խոսքը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է, որը  2017թ. մարտի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում.

«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», – ասել էր նա:

Ավելին, նույնը Կարեն Կարապետյանը պնդել էր Ավանում կուսակցության քարոզարշավի ժամանակ՝ 2017թ. մարտի 13-ին. «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»,- ասել էր այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը խոսում է նաև իր թիմակցի կողմից հնչած քննադատության մասին, սակայն դրա համար մեղադրում է ուրիշներին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս