
Օգոստոսի 20-ին, ժամը 16։58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում խոշոր եղջերավոր կենդանի է ընկել է ջրանցքը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն (մոտ 250 կգ) դուրս են բերել «Արզնի-Շամիրամ» ջրանցքից։