Armenian text to speach

Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել նռնակի տեսքով կրակայրիչի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգիայի հյուսիսում գտնվող Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել՝ զննման գոտում կասկածելի առարկա հայտնաբերելուց հետո։ Ահազանգը կեղծ է եղել․ առարկան ձեռքի նռնակի տեսքով կրակայրիչ էր, հայտնում է  NRK-ն։

Օդանավակայանի աշխատակիցները կասկածելի առարկան նկատել են ռենտգենյան սկաների միջոցով և կանչել իրավապահներին։ Ստուգումից հետո տարհանումը դադարեցվել է։

Կրակայրիչի տիրոջը՝ մոտ 40 տարեկան տղամարդուն, պատասխանատվության կենթարկեն․ նրա դեմ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։




Մամուլի Տեսություն

Լրահոս