Ինչ է լինելու, եթե աշակերտը հրաժարվի դպրոցում դիմակ կրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ուսումնական պրոցեսի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նա անդրադարձավ այն աշխատանքներին, որոնք կատարվելու են առաջիկայում եւ այն դեպքերին, երբ աշակերտները հրաժարվեն դիմակ կրել:

«Իհարկե պարետի որոշմամբ առանձնացված է մարդկանց խումբ, ում հնարավորություն է տրվում դիմակ չկրել բժշկի ցուցմամբ: Ընդհանուր կանոններ կան, իսկ դպրոցներում որևէ հավելյալ կարգավորում չի լինելու: Գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում»: Վերահսկողության գործընթացը տրված է տեսչական մարմնին, որը կհետևի, թե որքանով է գործընթացը պահպանվում: Առաջին փուլում այցելությունները լինելու են աջակցող բնույթ, խնդիր չկա որևէ մեկին տուգանելու, պատժելու, եթե խոսքը չի վերաբերում պաշտոնական անձի անգործությանը, անփութությանը: Մենք հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ: Մենք պետք է հենց երեխաներին բացատրենք կանոնների պահպանման կարևորությունը, թե ինչպիսի հետևանքներ կլինեն, եթե դրանք չպահպանվեն», – նշեց նա:

Նրա խոսքով, եթե իրենք կարողանան գտնել երեխաներին առողջ ապրելակերպ սովորեցնելու ձևը, ապա արդյունավետ կլինի կորոնավիրուսի դեմ պայքարը:




Լրահոս