ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փլատակների տակից ձայներ լսեցի». պայթյունից վնասվել են նաև հարակից շենքի պատուհանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի պատճառով շենքը մասնակի փլվել է: Նախնական տվյալների համաձայն փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։

ArmLur.am-ի թղթակիցը տեղում զրուցել է հարակից տարածքում ապրող բնակիչների հետ, որոնք պատմեցին, թե ինչ ձայներ են լսել գիշերը կամ ինչ տեղեկություններ ունեն: Նրանցից մեկը մեզ պատմեց, թե փլատակների տակից ձայներ է լսել, իսկ պայթյունն էլ այնքան ուժեղ է եղել, որ վնասվել են անգամ հարակից շենքի պատուհանները:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս