Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի: Այս մասին հայտնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանի խոսքով գլխավոր դատախազության բողոքը մերժվել է:
«Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի ուշացած դատողություններին առ այն, թե ստորադաս դատարանների կողմից գրավի կիրառման պահին այն եղել է անթույլատրելի, ապա պետք է նշել, որ նույն վճռաբեկ դատարանը պետք է փորձեր գոնե նշել, թե գրավի կիրառումը փաստացի ինչպես է անդրադարձել գործի քննության վրա: Այդ դեպքում պարզ կլիներ, որ գործի քննությունը որևէ կերպ չի տուժել, ուստի գրավի անթույլատրելիության մասին դատողությունը խիստ վերացական է և իրականությունից կտրված: Բավական է նշել, որ աղմուկ հանած զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը, որի մասին թմբկահարում էր դատախազությունը, հօդս ցնդեց և այդ մասով Դ. Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քննիչի կողմից՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Առկա մեղադրանքը ևս աղերս չունի իրականության հետ»,-նշել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ այսօր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր՝ Վճռաբեկ դատարանը ուշացումով հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները:




Լրահոս