
Օգոստոսի 29-ին, ժամը 16:40-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղում՝ «Սրդի սար» կոչվող հատվածում, Գրետա Գ․-ն (ծնված 1960 թ.) վնասել է ոտքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են (մոտ 2 կմ) շտապօգնության ավտոմեքենային: