ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են քաղաքային հուշահամալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակին:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՀ ու ՀՀ պետական պատվիրակությունների հետ այցելել ենք քաղաքային հուշահամալիր՝ մեր խոնարհումը բերելու բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքով են հատուցել մեր անկախ պետականության համար:

Փա ՛ռք ու պատիվ մեր բոլոր այն նվիրյալներին, ովքեր անձնվիրաբար ծառայել և շարունակում են իրենց պարտքը կատարել՝ հանուն հզոր Հայրենիքի կերտման»,-գրել է Արայիկ Հարությունյանն ու կից տեսանյութ հրապարակել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս