
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 9 շենքի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում երեխան արգելափակվել է սղարանի աստիճանների միջև։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները Էմիլ Մ․-ին (ծնված 2015 թ․) դուրս են բերել արգելափակումից։