Կեղծ սննդամթերք վաճառողները կպատժվեն ազատազրկմամբ. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու» նախագիծը, որով սահմանվում է քրեական պատասխանատվություն՝ կեղծ սննդամթերք արտադրելու եւ իրացնելու համար:

«Քանի օր առաջ կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք թունավորվեցին: Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրելու, իրացնելու համար քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն: Սակայն սննդամթերքի դեպքում նման կարգավորում չկա, ինչը մեր կարծիքով՝ բացթողում է»,- այսօր նշեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը: Նա քննարկման ժամանամ հույս հայտնեց, որ նման փոփոխությունից հետո կեղծված սննդամթերք առաջարկի սպառողներին:

Նախագիծը քվեարկության չդրվեց, քանի որ պատգամավորների կողմից եղան նոր առաջարկներ: Դրանք պետք է ներառվեն նախագծում ու լրամշակված տարբերակով ներկայացվեն:




Լրահոս