Ովքեր կարող են օգտվել հայրության արձակուրդից. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում նախատեսվում է փոփոխություն աշխատանքային օրենսգրքում։ Մասնավորապես, առաջարկվում է ներդնել այսպես կոչված «հայրության արձակուրդ»։

Ըստ փոփոխություններից մեկի, «երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»։ Նշենք, որ նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որը նաեւ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։

Մյուս նախագծով առաջարկվում է այնպիսի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին լքել աշխատանքի վայրը սահմանված աշխատաժամի ավարտից մեկ ժամ շուտ՝ բացառելով պայմանավորված աշխատավարձի պահումները։ Այս նախագիծը ևս ը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ Վաղարշակ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։




Լրահոս