ArmLur.am-ը տեղեկացավ, որ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Խաչատուր Խաչիկյանը հոկտեմբերին չվճարվող արձակուրդ է գնալու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Խաչիկյանին տրամադրվել է 19 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից 23-ը ներառյալ։ Խաչատուր Խաչիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը։
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սոնա Գրիգորյան




























