ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիլիջանի քրեական հետախույզները մեկ տարի առաջ կատարված բնակարանային գողություն են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին Դիլիջանի ոստիկանները մեկ տարի առաջ կատարված բնակարանային գողության դեպք բացահայտեցին: 2019 թվականի սեպտեմբերի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գետափնյա փողոցի մի տնից գողություն են արել:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր` տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին առանձնատան պատուհանը, գողացել բջջային հեռախոս, հագուստ ու կենցաղային իրեր:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեցին: Սակայն ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին կասկածյալին հայտնաբերել չհաջողվեց: Որոնողական աշխատանքները շարունակվեցին, և հաղորդումից մեկ տարի անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Դիլիջան քաղաքի 24-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքների արդյունքում նա սեպտեմբերի 9-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս