Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 20-21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: