ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն գրանցվել է 417 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 104 հրդեհի, երկու փլուզման, երկու պայթյունի, չորս դիակի հայտնաբերման, վեց ինքնասպանության փորձի, 21 օձի հայտնաբերման դեպք, 86 ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ գրանցվել է նաև՝ 127 կենցաղային կանչ. տուժել է 116 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ: Արձանագրվել է թունավորման երեք դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երկու դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել երկու քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երկու տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: