ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են հրահանգել Չարբախի ծաղկի շուկայում. ինչ են պատմում ծաղկավաճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղիկների գները բարձրացել են: Արդեն մի քանի օր է՝ ինչ քաղաքացիներն ահազանգում են այս խնդրի մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Չարբախում գտնվող ծաղկի շուկայի պատասխանատուները զգուշացրել են առեւտրականներին, որ ծաղիկների գներն այս օրերին չբրաձրացնեն, այլ վերադառնան հին գներին, հակառակ դեպքում շուկայի ղեկավարությունը կբարձրացնի տաղավարների վարձերը:

Իրենք՝ ծաղկավաճառները մեզ հետ զրույցում արդարացան՝ նշելով, որ մեղավոր չեն, արդեն մի քանի օր է՝ ծաղիկները ջերմոցատերերից ստանում են բարձր գներով: Բայց մյուս կողմից, ջերմոցատերերն են հայտնվել անհարմար դրության մեջ. չէ որ ջերմոցային տնտեսությունների համար հուլիսի 19-ից բարձրացել է գազի գինը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Ն.Հ.




Լրահոս