ՖՈՏՈ. Սիրտս ցավում է, որ աշխարհը, իր շահերից ելնելով, լռում է. Արեւիկ Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ցանկացած հայ, ես նույնպես արդեն շուտով  մեկ ամիսը կլրանա անշունչ ու անքուն գամված նորությունների եմ հետեւում ու ամեն վայրկյան սպասում եմ լավ լուրի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում  նման տեսակետ է հայտնել երգչուհի Արեւիկ Ալավերդյանը՝  անդրադառնալով Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին:

Նշենք, որ Արեւիկ Ալավերդյանը արդեն երկար տարիներ է, ինչ ընտանիքի հետ միասին բնակվում է Փարիզում:

«Նույնիսկ երեխաներս են զգում իմ անհանգիստ վիճակը, եւ իրենք էլ այս մթնոլորտից անհագիստ են դարձել, հատկապես աղջիկս: Պատկերացրեք չեմ կարողանում նորմալ ժամանակ տրամադրել իրենց: Չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում, երբ ամեն անգամ հրապարակում են մեր զոհված տղաների անունները, դա անտանելի ցավ է բոլորիս համար: Նրանք բոլորն էլ  մեր եղբայրներ են»,-նշում է ցավով մեր զրուցակիցը:

Արեւիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում ափսոսանքով է փաստում Արցախյան հարցի վերաբերյալ աշխարհի անտարբերությունն եւ լռությունը:

«Սիրտս ցավում է, որ աշխարհը, իր շահերից ելնելով, լռում է եւ չի միջամտում: Հուսամ՝ այս  լռությունից դասեր կքաղենք: Միայն աղոթում եմ խաղաղության համար: Բոլորս մեկ մարդ ենք դարձել: Հպարտանում եմ մեր՝ հայերիս համախմբվածությամբ, հատկապես սփյուռքը աննկարագրելի բան է անում, որպեսզի աշխարհը լսի մեր ձայնը»,- շեշտում է երգչուհին:

Մեզ հետ զրույցի վերջում Արեւիկ Ալավերդյան առաջնագծում կյանքի եւ մահվան կռիվ մղող մեր տղաներին մաղթում է խաղաղ երկինք եւ աղոթում, որ անվնաս վերադառնան տուն:

«Մեր տղաները, մեր եղբայրները, թող Աստված պահապան լինի նրանց, թող իմանան, որ իրենց քույրերն ու մայրերը հպարտ են իրենցով, եւ աղոթում ենք, որ խաղաղ երկնքով վերադառնան տուն»,-հավելում է Արեւիկ Ալավերդյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս