Մենք վախենում ենք թե՛ մեր երեխաների, թե՛ մեր երկրի ապագայի համար. Արեւիկ Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես երազում եմ, որ մեր երկրում վերջապես խաղաղություն տիրի, առհասարակ ամբողջ աշխարհում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Արեւիկ Ալավերդյանը՝ անդրադառնալով Հայաստանում կատարվող իրադարձություններին:

«Դա արդեն իրականում երազանք է դարձել, այս լարված իրավիճակն ազդում է մարդկանց ներաշխարհի, հոգեբանության վրա, որպեսզի մարդն ուղղակի ցանկանա աշխատել, արարել, ստեղծել, ապրել: Մենք վախենում ենք թե՛ մեր երեխաների ապագայի համար, թե՛ մեր երկրի ապագայի համար: Ես ուղղակի երազում եմ, որ վերջապես մենք ապրենք խաղաղ երկնքի տակ, մեր երեխաները մեծանան խաղաղության մեջ»,-նշեց երգչուհին հավելելով, որ այս պահին սա իր միակ երազանքն է՝ տեսնել մարդկանց լիարժեք ներդաշանակ եւ խաղաղության մեջ:

Նշենք, որ ապրիլի 17-ից ընդդիմությունը սկսել է քայլերթեր, բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ՝ իշխանությունների հրաժարականը պահանջելով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս