
Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե, իբր, «Եղնիկներ»-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, ինչին, իբր, ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում են պաշտպանության բանակից՝ հավելելով, որ տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն:
Կարեն Ջալավյանը Արցախի հերոս է, նա Մարտակերտի և ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանների միջև, տեղակայված «Եղնիկներ» զորամասի հրամանատարն է։