
Ստեփանակերտի մոտ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տներ, առաջին 9 ավտոբուսները ժամանել են քաղաք ռուս խաղաղապահների տեղակայումից հետո։ Այս մասին, Ռիա Նովոստիի հաղորդմամբ, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«2020 թվականի նոյեմբերի 14-ին Ստեփանակերտի շուրջ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տները։ Փախստականների առաջին 9 ավտոբուսները Ստեփանակերտ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ծավալումից և դիտակետերի տեղադրումից հետո», – ասել են գերատեսչությունում:
Նշվում է, որ ՌԴ զինծառայողները ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում: