25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ, պարապ եք մնացել, էլի ինձ հիշեցի՞ք. Սամվել Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող 363 HH 11 պետհամարանիշի միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող «ֆեյքերի ֆաբրիկայի» համակարգիչները և սպառնացել է  Mediaport-ի թղթակցին:

ArmLur.am-ը կապ հաստատեց Սամվել Ալեքսանյանի հետ` պարզելու միջադեպի մանրամասները եւ նրա կապը «ֆեյքերի ֆաբրիկայի» հետ:

– Էլի ինձ հիշեցի՞ք: Ազիզ ջան 25 օր ա տանից դուրս չեմ եկել: Կորոնայով հիվանդ եմ, չեմ շփվում ոչ մեկի հետ, տունն եմ մնացել: Ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ: Ես էն անգամ էլ ասեցի` ֆեյսբուքներում չկամ, ինձ մի խառնեք տենց գործերի մեջ:

– Իսկ «Մեգամոլ» գնացե՞լ եք, համակարգիչ հանե՞լ եք ինչ-որ սենյակից ու տեղափոխել ԱԺ համարանիշներով ավտոմեքենան:

– Ասում եմ 25 օր դուրս չեմ եկել տանից, ասում ես այսօր «Մեգամոլ» գնացե՞լ ես: Ոչ: Էլ ոնց ասեմ՝ ոչ: Համ էլ մի հատ տրամաբանական հարց. ես համակարգիչ պտի վերցնեմ սենյակից, իջացնեմ ավտոյի մեջ դնե՞մ: Դուք էդ տեսարանը ո՞նց եք պատկերացնում: Մի հատ մտածեք էլի, որ սուտը ուզում եք կարեք վրես (անձամբ քեզ նկատի չունեմ, էդ տարածողներին): Էլ բան ու գործ չունեմ կամպյուտր տանեմ բերե՞մ: Ամոթա ազիզ ջան, թարգեք տենց բաներ տարածել: Կամ սուտ ասելուց գոնե նենց բան ասեք, որ հավատալու լինի: Հիմա` հանգիստ թողեք բուժվեմ, հաջողություն:

Հավելենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը քիչ առաջ հերքել է տեղեկությունը` հայտնելով, որ նման համարանիշներով ավտոմեքենա ԱԺ-ում չկա:




Լրահոս