Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 29-ին ուղեկցել են ավտոբուսների հերթական շարասյանը, որը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել փախստականների հերթական խմբին: Այս մասին հայտնեցին ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ավտոբուսները Երևանից Ստեփանակերտ են տեղափոխել 1699 մարդու: Շարասյան տեղաշարժն ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

Ստեփանակերտում իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ մշտական բնակության համար Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական:




Լրահոս