Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետի որոշման մեջ չի նշվում Արայիկ Հարությունյանի գործուղման պատճառը:




Լրահոս