36 մահ, 1077 վարակման նոր դեպք․ կորոնավիրուսի պատկերը՝ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1077 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 146317 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 542394 վերջին մեկ օրում` 3057 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 19785 պացիենտ. մեկ օրում նվազել է 551-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 123474 անձ` վերջին մեկ օրում 1592 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 2445 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 613 է:




Լրահոս