Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ Սեւանա լճից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է․
«Դեկտեմբերի 17-ին, ժամը 21։37-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում հայտնված ավտոմեքենան լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ լճից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենան»։