ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում զանգվածային ձերբակալություններ են սպասվում: Պատճառն այն է, որ ընդդիմությունն օրըստօրե թեժացնում է պայքարի ձեւերը: Ու քանի որ դեռ իշխանությունը հանձնվելու որոշում չի կայացրել, նա էլ իր հերթին է կոշտացնում անելիքները:

Նշենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հետագա անելիքները, որոնք փաստորեն չեն սահմանափակվելու միայն երթերով եւ հանրահավաքներով: «Երեքշաբթի` դեկտեմբերի 22-ը, հայտարարվում է պայքարի ամենավճռական օր: Այդ օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, նա չի կարող անտարբեր վեր կենալ, գնալ աշխատանքի, գնումների եւ անտարբեր լինի այս դավաճանական պրոցեսին», – ասաց Սաղաթելյանը` այդ օրը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ, անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ հայտարարելով:

Այս մարտավարության մասին լսելուց հետո,  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին արդեն հանձնարարություն է տրված զգոն լինել, փորձել այնպես անել, որ ձերբակալություններ լինեն, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդների մակարդակով, որպեսզի մինչ նախատեսված օրը ընդդիմադիր ուժերը առաջնորդներ չունենան՝ հույս ունենալով, որ պայքարն այդպես կթուլանա եւ շարունակություն չի ունենա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ինտենսիվ քննարկումներ են անցկացնում լուսաբանմամբ եւ կուլիսային ձեւաչափերով, որի ընթացքում քննարկում են երկրի ներսում եւ դրսում առկա իրավիճակից ելքեր գտնելու հարցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն անհանգստացած են օր օրի լարվող վիճակից, ու շատերի համար արդեն հստակ է, որ անհրաժեշտ են իշխանական վերնախավում կտրուկ փոփոխություններ կատարել: Չի բացառվում, որ առաջիկայում իշխանության ներսում կրկին հրաժարականներ լինեն, ընդհուպ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի մինչեւ դեկտեմբերի վերջ: Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նաեւ այս հարցերի քննարկման նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Սա սցենար է, որը հավանական է համարվում արդեն նաեւ իշխանության ներսում: Իհարկե, իշխանությունն ամեն գնով փորձելու է հասնել այն բանին, որ 17 կուսակցությունների առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չընտրվի, այլ լինի երրորդ անձ, որը ընդունելի կլինի նաեւ իրենց համար: Տեսնենք` ինչով կավարտվեն գործընթացները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու՝ այս տարվա վերջին նիստը, եւ ավագանու ընդդիմադիր անդամները հույս ունեն, որ գոնե այս անգամ նիստը կվարի քաղաքապետ Հայկ Մարությանը: Բանն այն է, որ քաղաքապետը երկար ժամանակ է, ինչ չի հաճախում աշխատանքի, նրա հետ մի քանի աշխատակիցներ շփվում են առցանց ձեւաչափով. մեծամասնության համար քաղաքապետն անհասանելի է ու անտեսանելի: Իսկ ավագանու առաջիկա նիստը իսկապես թեժ նիստ է լինելու. օրակարգում 23 հարց է լինելու: Արդեն հայտնել էինք, որ օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է Երեւան քաղաքի բյուջեի նախագիծը` երկու տեսքով՝ պարգեւավճարներով եւ առանց  դրա: Այսինքն` քաղաքապետն իր եւ աշխատակիցների պարգեւավճարներ ստանալու հարցը թողել է ավագանու որոշման: Մինչդեռ նախկինում ինչ ցանկացել, միանձնյա որոշել է` փաստի առաջ կանգնեցնելով «Իմ քայլի» թիմին: Բացի բյուջեից, առանձին հարցով քննարկվելու է նաեւ մայրաքաղաքի զարգացման ծրագիրը: Թեժ քննարկում է սպասվում նաեւ Երեւանի փոխքաղաքապետի ընտրության հարցում, որը պետք է փոխարինի Տիգրան Վիրաբյանին: Որպես թեկնածու ներկայացվել է ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը, որն արդեն արժանացել է ընդդիմադիր խմբակցությունների անդամների քննադատություններին: Ընդդիմադիրները նշում են, թե որպես ավագանու անդամ՝ նա բանիմաց է, սակայն փոխքաղաքապետ լինել եւ այդքան մեծ ոլորտ կառավարել չի կարող։

Լրահոս