Իսրայելն ու Լիբանանը պետք է գտնեն երկխոսության ձևաչափ, որտեղ չեն լինի հաղթողներ կամ պարտվողների, հայտարարել է Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ և Թուրքիայում դեսպան Թոմաս Բարաքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել տասնօրյա հրադադարի շուրջ, որը ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ին:
Սակայն, ուրբաթ օրը Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակումներ է սկսել լիբանանյան բնակավայրերի վրա հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո:
«Մենք պետք է գտնենք երկխոսության մի ձևաչափ, որտեղ հաղթողներ և պարտվողներ չկան», – ուրբաթ օրը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է նա։






















































































