Մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

83 տարեկան հասակում այսօր՝ հունվարի 2–ին, մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը։

«Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։

Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»,– գրել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am-ի խմբագրակազմը իր ցավակցությունն է հայտնում է Ազիզ Թամոյանի ընտանիքին և հարազատներին:




Լրահոս