Եզդիները կառավարության դիմաց բողոքում են իրենց հայրենակիցների ահաբեկումների դեմ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին կառավարության շենքի առջև մի խումբ եզդիների՝ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ, բողոքի ցույց են իրականացնում Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների վերաբերյալ:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Եզդիների միությունն արդեն իսկ նամակով դիմել է վարչապետին և նախագահին: Նրանք բողոքում են եզդիների նկատմամբ իրականացվող ահաբեկումների դեմ: Կառավարության դիմաց հավաքված եզդիները խնդրում են գերտերությունններին արձագանքել Իրաքում կատարվող դեպքերին:

Նշենք, որ վերջին շրջանում Իրաքի Նայվանա նահանգի Սինջար քաղաքից փախած 40 եզդի երեխա է զոհվել: Սինջար քաղաքը հայտնվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ:

Երեխաները մահացել են բռնության, տեղահանման և ջրազրկման հետևանքով: Ընդհանուր առմամբ, տեղահանվածների թվում 150 հազար անչափահաս կա: Սովամահություն է սպառնում Սինջարից փախած 50 հազար եզդիների, ովքեր թաքնվել են լեռներում:

ezdi

ezdi2

Stop the yezidis genocide




Լրահոս