Իրանն ԱԹՍ-ների զորավարժությունների ժամանակ արհեստական բանականություն է օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, մարտական զորավարժություններում, առաջին անգամ օգտագործել են արհեստական բանականություն: Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը` վկայակոչելով բրիգադի գեներալ Էլհամիի խոսքերը: Վերջինս խոսել է Սեմնան նահանգում գտնվող անապատում անցկացվող ԱԹՍ-ների լայնամասշտաբ զորավարժությունների մասին:

«Երկար տարիներ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը շատ մեծ ուշադրություն է դարձրել անօդաչու թռչող սարքերի որակի և կիրառության բարելավմանը : Ամենակարող Աստծո օժանդակությամբ մենք այս հարցում մեծ ձեռքբերումներ ունենք», – ասել է գործակալության զրուցակիցը:

Բրիգադի գեներալը գնահատել է դրոնների լայնամասշտաբ մարտական զորավարժություններում ձեռք բերված հաջողությունները և փորձը՝ դրանք անվանելով «շատ նշանակալից և հաջողված»:

Բրիգադի գեներալ Էլհամին հայտնել է, որ «Արաշ» «մահապարտ» անօդաչու թռչող սարքը, որը հեռավոր տարածությունից թռել և հասել է զորավարժությունների վայր, կարողացել է շատ բարձր ճշգրտությամբ խոցել և ոչնչացնել թիրախը` լավ կատարելով իր առաքելությունը:

Նա նաև ընդգծել է, որ Իրանի բանակը հաջողությամբ կարողացել է ակնհայտ նվաճումներ ունենալ դրոնների կարողությունների բարելավման ուղղությամբ անգամ խստագույն պատժամիջոցների պայմաններում:




Լրահոս