Armenian text to speach

Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը, որը շուտով կանցնի շահագործման փուլ, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։

«Իրանում առաջին ջերմամիջուկային սինթեզի կայանքը, որը նախատեսված է արտադրության բազմաթիվ ոլորտների, հատկապես էլեկտրաէներգետիկայի և բժշկության համար, շուտով շահագործման կհանձնվի», – նշել է Էսլամին, ինչպես հաղորդում է իրանական պետական ​​IRIB հեռուստաընկերությունը։

Այնուամենայնիվ, Էսլամին չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեսակի միջուկային սինթեզի կայանքի մասին է խոսքը։




Մամուլի Տեսություն

Լրահոս